Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:
Մինչ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որոնցով 18-ի փոխարեն այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն, օպտիմալացվելու է նաև Սփյուռքի նախարարությունը:
Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)