Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակն է (տեսանյութ)
Սպորտ
ՈւԵՖԱ-ն հրպարակել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլերի տասնյակը: Լավագույններին ընտրել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը:
Մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակը Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Լավագույնն է ճանաչվել պորուգալացու գոլը հեղինակված «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում:
Երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ի խաղացող Լիոնել Մեսսիի գոլն է հեղինակված «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։
Գոլերը կարող եք տեսնել այստեղ:
Լավագույն տասնյակը.
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս» – «Մանչեսթեր Յունայթեդ») –4-րդ տուր
Լիոնել Մեսսի («Բարսելոնա» – «Լիվերպուլ») – կիսաեզրափակչի առաջին խաղ
Սադիո Մանե («Բավարիա» – «Լիվերպուլ») – 1/8 եզրափակչի պատասխան խաղ
Իվան Ռակիտիչ («Տոտենհեմ» – «Բարսելոնա») – 2-րդ տուր
Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի» – «Հոֆենհայմ») – 6-րդ տուր, 12.12.2018
Կիլիան Մբապե («Մանչեսթեր Յունայթեդ» –ՊՍԺ) – 1/8 եզրափակչի առաջին խաղ
Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի» – «Շախտյոր») – 4-րդ տուր
Ուսման Դեմբելե («Բարսելոնա» – «Տոտենհեմ») – 6-րդ տուր
Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ») – 1/4 եզրափակչի պատասխան խաղ
Լուիս Սուարես («Բարսելոնա» – «Լիվերպուլ») – կիսաեզրափակչի առաջին խաղ


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)