Գյուղացին որ սթափվի՝ բավականին ծանր հոգեվիճակում կհայտնվի․ Լուսինե Բադալյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ն այսօր՝ հունիսի 3-ին, քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է բնակլիմայական աղետների հետևանքով կարկուտի, երաշտի, ցրտահարության և այլ աղետների դեպքում մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար հողօգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն։
Հարցի առնչությամբ իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մի քանի մտահոգություն հայտնեց նախագծի հետ կապված։
«Հողի հարկից ազատելը շատ լավ է հնչում, բայց, այնուամենայինիվ, երբ մենք վերածում ենք թվերի, հասկանում ենք, որ դա ընդամենը մի քանի հազար դրամի պատմություն է, կարծում եմ, որ այդ ժեստից շոյված գյուղացին, երբ սթափվի՝ համեմատելով իր կրած կորստի հետ, այդ օգուտը, որ մենք պատրաստվում ենք նրան տալ՝ բավականին ծանր հոգեվիճակում կհայտնվի։ Ես վստահ չեմ, որ վաղը, երբ գյուղացին կգա ու իր կրած վնասների համար կառավարությունից օգնություն կխնդրի՝ կառավարությունը նրան չի ասի ես արդեն քեզ հողի հարկից ազատել եմ, ուրիշ ի՞նչ ես ուզում»,-ասաց Լուսինե Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)