Գյուղացու համար էդ մի քանի հազար դրամը պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ բեռ է․ Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ն այսօր՝ հունիսի 3-ին, քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է բնակլիմայական աղետների հետևանքով կարկուտի, երաշտի, ցրտահարության և այլ աղետների դեպքում մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար հողօգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն։
Հարցի առնչությամբ իր ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց․ «Բազմաթիվ հարցեր հնչեցին այս դահլիճում, բայց հարկ եմ համարում բարձրաձայնել, որ գլխադասային հանձնաժողովում երբ տեղի էր ունենում քննարկում՝ «Իմ քայլը խմբակցությունից ոչ մի պատգամավոր հարցադրում չի ներկայացրել։ Ուզում եք խոսենք փաստերով, թվերո՞վ՝ խոսենք փաստերով։ ՀՀ 80 տոկոս սահմանները փակ են, որովհետև գյուղատնտեսական նշանակության հողերի 60 տոկոսն անմշակ են։ Այս մի քանի հազար դրամն էնպիսի հեգնանքով եք ասում, գյուղացու համար էդ մի քանի հազար դրամը պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ բեռ է։ Եթե նա եկամուտ չունի, էդ մի քանի հազար դրամը պարտավորվածություն է կրում որպես հարկ վճարել, ո՞ւր ենք մենք տանում, սնանկությա՞ն»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)