Մարտի 1-ի զոհերի ծնողների համար անընդունելի նախագիծ չենք կարող ընդունել․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ նախագծում հաշվի առնել զոհերի ծնողների մտահոգությունն ու աջակցություն չցուցաբերել ոստիկաններին: Բաբաջանյանն այս մասին խոսեց հունիսի 3-ի լիագումար նիստում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:
«Երբ առաջին ընթերցմամբ քննարկում էինք նախագիծը, երկու կարևոր հայտարարություն հնչեց, որը մենք հիմա չենք կարող հաշվի չառնել առնվազն հասկանալու համար, թե Մարտի 1-ի զոհերի հարազատներն արդյոք համախոհ են այս օրենքի նախագծի հետ: Քննարկումից հետո մի քանի տարբեր հարթակներում տեսանք, որ ծնողները կտրականապես դեմ են, որպեսզի այս նախագծով աջակցություն ցուցաբերվի որևէ ոստիկանի: Եթե մենք ցանկանում ենք այս նախաձեռնությունը տեղավորել անցումային արդարադատության համատեքստում, կարծում եմ, որ համերաշխության այդ գլխավոր պայմանը պետք է հաշվի առնել»,-ասաց Բաբաջանյանը:
Նրա կարծիքով՝ չեն կարող մի նախաձեռնություն ընդունել, որը Մարտի 1-ի զոհերի հարազատների համար անընդունելի է: Պատգամավորն առաջարկեց հանձն առնեն դիտարկել այդ մասը, լրամշակել և մարդկանց հետ աշխատել, խոսելուց հետո նոր անդրադառնալ հարցին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)