Ընդունվեց ՀՀ-ում պետության և մասնավորի գործընկերությունը խթանող օրենքի նախագիծը
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին:
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդատուների աջակցությամբ:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 111 կողմ ձայնով:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ