Ովքեր կարող են որպես լրագրող մուտք գործել քաղաքապետարան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցողը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է։
Հարցի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Սամսոնյանից հետաքրքրվեց․ «Ինձ հետաքրքրում է, օրինակ, որևէ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն ունի լրատվական ծառայություն, նրա աշխատակիցը համարվո՞ւմ է լրագրող։ Հիմա այդ լրագրողն ազատ կարող է հավատարմագրվել և մասնակցե՞լ նիստերին, թե՞ դուք ունեք այլ սահմանում»։
Հարցին ի պատասխան՝ Սամսոնյանը պատասխանեց․ «Այն բոլոր լրատվամիջոցները, որոնք գրանցված են, և այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք կարող են ցույց տալ իրենց լրատվամիջոցը հատատող փաստաթուղթը, իրենք կարող են անարգել մուտք գործել քաղաքապետարան և լուսաբանել իրենց հուզող թեմաները»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ