Հնարավոր չէ՞ գյուղատնտեսական ոլորտում գտնվող մարդկանց սև ցուցակից հանել․ պատգամավորը՝ Ջավադյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացումն է ընթանում։ Զեկուցողը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը մի քանի հարց ուղղեց Ջավադյանին, որոնցից մեկը վերաբերվում էր գյուղատնտեսական վարկերին։
«Մենք գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորում ենք, որպեսզի օգնենք գյուղացիական տնտեսությունների զարգացմանը, բայց շատ գյուղացիական տնտեսություններ սև ցուցակում են և չեն կարողանում օգտվել այդ վարկերից, հետևաբար, օգտվում են այն անձինք, որոնք օգնության կարիք չունեն։ Ի՞նչ եք կարծում, հնարավոր չէ՞ գյուղատնտեսական ոլորտում գտնվող մարդկանց սև ցուցակից հանել»,-ասաց Սողոմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ