Դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված միջադեպերի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է
Քաղաքական
Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։
Նշենք, որ հաղորդումներից մեկը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հաղորդումն է, մյուսը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի։ Եվս երեք նյութ վերաբերում է փաստաբաններ Միհրան Պողոսյանի, Հրանտ Անանյանի եւ Լուսինե Ավագյանի աշխատանքը խոչընդոտելուն։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ