Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրա Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Հայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունը Անվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիք Telegram-ը կրկին հայտնվել է App Store-ում 51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Օգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ 

Ավարտվել է թանգարանի տնօրենի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թանգարանի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2005 թվականից զբաղեցնելով Վանաձոր քաղաքում գտնվող «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով կազմակերպա­կան-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2012 թվականից մինչև 2018թ. նշված թանգարանի երկու աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու, ինչպես նաև մի քանի աշխատակիցների կողմից  հաճախակի բացակայություններ ունենալու պայմաններում,  տեղյակ լինելով այդ մասին, յուրաքանչյուր ամիս կազմել, իր ստորագրությամբ վավերացրել և թանգարանի կնիքով հաս­տա­տել է պաշտոնական փաս­տա­թուղթ հանդիսացող՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ կեղծ տեղե­կու­թյուններ ներառելով նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կող­մից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Այնուհետև կեղծ փաստաթղթերը ներկայացրել է Լոռու մարզպետարան, որի արդյունքում վերոհիշյալ անձանց անվամբ, որպես աշխատավարձ և պարգևավճար ան­հիմն դուրս է գրվել  և տնօրենի կողմից շարունակաբար, վատնման և յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Բացի այդ, թանգարանի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թանգարանի մի քանի աշխատակիցներին խաբելով և հայտնելով, որ իբր աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերը ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է տրամադրել իրենց առաջին երկու ամիսների աշխատավարձերի գումարները, 2016 թվականի հոկտեմբերից 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, վերջիններից ստացել և խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ թանգարանի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասը՝ 8.129.741 ՀՀ դրամը, ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ)
Ամենադիտված