Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի պատասխանը ԲԴԽ-ին. 168.am
Քաղաքական
Բարձրագույն դատական խորհուրդն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը՝ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում էր.
«…Այսպես՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով (…)։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանից նշեց. «Այդ ամենը շատ համոզիչ կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ մինչև այժմ պարոն Քոչարյանի գործով բերված վերաքննիչ բողոքները ոչ մի անգամ միևնույն դատավորին հանձնված չեն եղել»։
Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ բանախոսը չափազանց մտահոգիչ էր համարել այն փաստը, որ դատախազի ներկայացրած երկու բողոքներն էլ հայտնվել են միևնույն դատավորի վարույթում։
Աղբյուրը՝ 168.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան