Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ
Քաղաքական
Աշխաբադում հունիսի 1-ին Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցներում։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն երկկողմ իրավապայմանագրային դաշտի գույքագրման վերաբերյալ։
Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության շուրջ քննարկումների ժամանակ ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարներին։
Խորհրդակցությունների ժամանակ գոհունակությամբ նշվել է մշակութային հումանիտար ոլորտում առկա համագործակցության մակարդակը, կարևորվել միջխորհրդարանական փոխգործակցությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան