Խնկո Ապոր անվան գրադարանը կազմակերպում է անվճար ստեղծագործական խմբակներ՝ խոցելի խմբերի երեխաների համար
Գիտություն և Մշակույթ
Հունիսի 3-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, թատերական և տիկնիկագործության խմբակներով ստեղծագործական ամառային դպրոցը խոցելի խմբերի՝ սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար: Առաջիկա երեք ամիսների ընթացքում մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ ու ցուցահանդեսներ՝ ՀՀ հարուստ մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով։
Միաժամանակ մեկնարկեց նաև գրադարանի ամենամյա ամառային դպրոցը, որի ընթացքում գրադարանը կհյուրընկալի բազմաթիվ երեխաների, կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ, նկարչության, անգլերենի և ռուսերենի փոխգործուն պարապմունքներ, ուսուցողական խաղեր, գրքի քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական այցեր դեպի թանգարաններ: Բացի այդ, գրադարանի համալրված գրքային ֆոնդն արդեն իսկ հասանելի է ամառային ընթերցանության համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)