Սերենա Ուիլյամսն առաջին մարզուհին Է դարձել ամենահարուստ «սելֆ-մեյդ» կանանց ցուցակում
Սպորտ
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դարձել Է պատմության մեջ առաջին մարզուհին, որը հայտնվել Է, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենահարուստ այն կանանց ցուցակում, որոնք ինքնուրույն են կարողություն վաստակել: 37-ամյա մարզուհու կարողությունը գնահատվում Է 225 մլն դոլար:
Ինքնուրույն կարողություն վաստակած աշխարհի ամենահարուստ կանանց ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հունիսի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) տվյալների համաձայն, մարզական կարիերայի ընթացքում Սերենա Ուիլյամսի դրամական պարգեւները կազմում են 88,5 մլն դոլար: 2018 թվականին ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշում Սերենա Ուիլյամսը նույնպես առաջինն Էր՝ անցյալ տարվա ընթացքում վաստակելով 18,1 մլն դոլար: Ուիլյամսը ռեկորդակիր Է Մեծ սաղավարտի շարքի մրցաշարերում տարած հաղթանակների թվաքանակով, այս պահի դրությամբ ամերիկուհին 23 հաղթանակ Է տարել մենախաղերում, որոնցից երեքը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ