Բեքհեմը մտադիր է Լուիս Սուարեսին հրավիրել իր թիմ
Սպորտ
«Ինտեր Միլան»-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմը մտադիր է թիմ հրավիրել «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսին: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աբյուրի տեղեկությունների համաձայն՝ Բեքհեմը Ուրուգվայից ֆուտբոլիստին պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել:
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Սուարեսը կատալոնյան ակումբում մասնակցել է 29 խաղի, խփել է 25 գոլ և կատարել է 13 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2021թ-ի հունիսի 30-ին:
Transfermarkt.de-ն Սուարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ