Թրամփ ամուսինները մասնակցել են Անգլիայի թագուհու մոտ տրված ճաշկերույթին (լուսանկարներ)
ՏեսանյութերԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ շարունակում Է առաջին պետական այցը Մեծ Բրիտանիա: Նրա այցի առաջին օրն ավարտվել Է Բուքինգհեմի պալատում նրա ապատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությամբ, տեղեկացնում Է BBC-ն:
Միացյալ Նահանգների նախագահը բարձր Է գնահատել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ «հավերժ բարեկամությունը», իսկ Եղիսաբեթ Բ թագուհին ասել Է, որ երկրները տոնում են դաշինքը, որն ապահովեց «մեր երկու ժողովուրդների անվտագությունն ու բարգավաճումը տասնամյակների ընթացքում»: Թրամփը ճաշկերույթին խոսել Է բրիտանացի ժողովրդի արիության մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ թագուհուն անվանել Է «մեծ, մեծ կին»:
«Մենք պահպանում ենք նվիրվածությունն այն արժեքներին, որոնք մեզ դեռ երկար կմիավորեն. ազատություն, ինքնիշխանություն, ինքնորոշում, օրենքի գերակայություն»,- հավելել Է նախագահ Թրամփը: Հանդիսավոր ընդունելությանը ներկա Էին թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ արքայազն Ուիլյամը եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ նրա կառավարության անդամները: Եղիսաբեթ Բ թագուհին իր ճառում խոսել Է Երկրորդ աշխարհամարտի եւ երկու երկրների միջեւ համագործակցության մասին: Նախագահ Թրամփի այցը տեղի Է ունենում Նորմանդիա դաշնակիցների ափհանման 75-րդ տարեդարձին, եւ ԱՄՆ-ի նախագահն այցի ընթացքում կմասնակցի այդ առթիվ կայանալիք հանդիսությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)