ՄԻՊ-ին ուղղված անհատական բողոքների թիվը նախորդ տարի կրկնակի աճել է
Հասարակություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհատական բողոքների թիվը 2018-ին աճել է՝ կազմելով 11 հազար: Դրան զուգահեռ 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը: Այս մասին ԱԺ նիստում ՄԻՊ-ի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց պաշտպան Արման Թաթոյանը:
«2018-ի ընթացքում միայն անհատական բողոքների թիվն աճել է կրկնակիից ավելի՝ կազմելով շուրջ 11 հազար: Ըստ ամիսների բողոքների թիվն առավել շատ է: Օրիանակ, 2018-ի հուլիսի բողոքների թիվը դրա նախորդ տարվա նույն ժամանակի թիվ եղել է 10 անգամով ավելիի: Աճում է նաև ՄԻՊ-ի աշխատանքի արդյունավետությունը: Նախորդ տարիների թվական պատկերը վկայում է, որ 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը »,-ներկայացրեց Թաթոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ կրկնակիից ավել աճել են այցերը ազատությունից զրկման վայրեր, քրեակատարողական հիմնարկներ ու ոստիկանության բաժիններ, իսկ առանձին հաստատությունների դեպքում ցուցանիշներն առավել բարձր են:
Թաթոյանը ՄԻՊ գրասենյակի համար նախորդ ողջ տարին համարեց չափազանց բարդ: Աշխատանքը տարվել է ամենազգայուն իրավիճակներում: «Ներգրավված լինելով երկրի ողջ իրավական համակարգում՝ մենք ունեցել ենք ակտիվ մասնակցություն բոլոր գործընթացներին և ապահովել ինստիտուցիոնալ բարձր ազդեցություն»,-ընգծեց Թաթոյանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ