51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Օգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ Իսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Սպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում 

ԲԴԽ-ն չի լինելու սոսկ օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. հայտարարություն

Քաղաքական

Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ընդգծել է, որ անվերապահորեն ողջունում է դատաիրավական ուղղվածության արմատական բարեփոխումների գաղափարը եւ այն համարել է իր գործունեության հիմնարար խթանը։ Այս մասին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Երկրում ընթացող համընդգրկուն բարեփոխումների համատեքստում հանրությունը միանգամայն արդարացի ակնկալիք ունի, որ դրանք արմատական դրական բեկում կառաջացնեն նաեւ դատական իշխանության համակարգում: Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ընդգծել է, որ անվերապահորեն ողջունում է դատաիրավական ուղղվածության արմատական բարեփոխումների գաղափարը եւ այն համարել է իր գործունեության հիմնարար խթանը: Անցած մեկ տարվա ընթացքում խորքային ուսումնասիրություններ են կատարվել, ինչը հնարավորություն է տվել ամբողջական պատկերացում կազմելու ոչ միայն առկա հիմնախնդիրների, այլ նաեւ դրանց պատճառների ու դրանք շուտափույթ լուծելու տեսանկյունից: Արդյունքում համալիր ծրագրեր են մշակվել, որին նկատելի աջակցություն են ցուցաբերել մի շարք դատավորներ: Այդ ծրագրերը միտված են արդարադատության որակի վրա խիստ բացասաբար ազդեցություն թողնող այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են՝ դատավորների աննախադեպ գերծանրաբեռնվածությունը, կոռուպցիոն ռիսկերը, դատավորի վրա արտաքին եւ ներքին ազդեցությունները:

Մենք արձանագրում ենք, որ, ելնելով սահմանադրական կարգավիճակից ու իր առջեւ դրված առաքելությունից, ներկա փուլում դատական իշխանության համակարգում բարեփոխումների առանցքում լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունը Հանրապետության Հիմնական օրենքով վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, ինչն էլ կանխորոշում է վերջինիս գործունեության վեկտորները: Ընդ որում, համարժեք պատկերացնելով այս փուլում բարեփոխումների խորքայնությունը, բարդությունը եւ աննախադեպ մեծ պատասխանատվությունը, հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող եւ շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով, իր իսկ կողմից մշակված հայեցակարգային հիմնադրույթներով եւ նախագծերով:

Համոզված ենք, որ այս պատասխանատու գործընթացում մեզ համար անհրաժեշտ է լինելու իշխանության մյուս ճյուղերի շահագրգիռ աջակցությունը: Մենք այս փուլում, ավելի քան երբեւէ, ակնկալում ենք նաեւ քաղաքացիական հասարակության ողջամիտ համագործակցությունը: Պատրաստվում ենք արհեստավարժության ակնհայտ բարձր որակներ պահանջող այս գործընթացում ներգրավել Հանրապետության լավագույն եւ անաչառ մասնագետների, որոնց մի մասի հետ արդեն իսկ ընթանում են գործնական քննարկումներ:

Այս շրջանում դեռեւս չանդրադառնալով մեր ծրագրերի մանրամասներին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել բարեփոխումների որոշ ուրվագծեր՝ կապված հակակոռուպցիոն դատական ատյան ձեւավորելու, դատավորների կողմից թույլ տված հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությանն առավել անմիջական ու արդյունավետ արձագանքելուն միտված իրավական հիմքերը վերանայելու, դատական համակարգում միջազգային չափորոշիչներին համահունչ մոնիթորինգի ներդրման հետ եւ այլն: Այս հարցադրումների առնչությամբ մեր մշակումների արդյունքները երկար սպասեցնել չեն տա, գործելու ենք խիստ ծանրաբեռնված ռեժիմով:

Մենք ելակետ ենք ընդունում այն, որ դատական իշխանության նկատմամբ կա հանրության անհրաժեշտ վստահության պակաս, ինչը վերջին շրջանում փաստել է նաեւ միջազգային կանխատեսելի մեթոդաբանությամբ սոցհարցումներ իրականացրած ԵԽ փորձագիտական խումբը, եւ այս ամենի համատեքստում պատկերացնում ենք՝ հանրության ակնկալիքները Բարձրագույն դատական խորհրդից անհամեմատ մեծ են:

Մի կարեւոր վերապահում. Բարձրագույն դատական խորհուրդը համոզմունք է հայտնում, որ արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների, քանզի նաեւ միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության եւ միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ) Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. վթարից հետո մեկ այլ «Kia» բախվել է հողաթմբին. կան վիրավորներ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը նորից բորբոքել են ամուսնության մասին խոսակցություններըՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեցՓախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) Առաջ են քաշվել Իրկուտսկի մարզում անհետացած Cessna 182 ինքնաթիռի կորստի երեք վարկածներՀայտնի աստղագուշակը հաջողություն է երաշխավորել կենդանակերպի 5 նշանների օգոստոս ամսվա համար
Ամենադիտված