Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Օգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ Իսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Սպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը 

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ

Քաղաքական

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է գործընկերոջը եվրոպական ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքների համար, ինչպես նաեւ հաջողություն մաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Արարատ Միրզոյանը կարեւորել է Լեհաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ դարերից եկող բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա:

«Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Լեհաստանը համարվում է Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Միրզոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն էական նշանակություն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների գործունեությունը: Ազգային ժողովի նախագահն արժեւորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաեւ երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշռված դիրքորոշումը:

Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Մեծապես կարեւորելով Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ այն կծառայի որպես գործուն ձեւաչափ եւ հնարավորություն կտա անմիջական մթնոլորտ հաստատելու մտքերի փոխանակման եւ համատեղ ծրագրերի քննարկման ու իրագործման համար:

Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկին իր հերթին շնորհավորել է Արարատ Միրոյանին Ազգային ժողովի ընտրությունների եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Մենք ջերմ զգացումով էինք հետեւում Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով ժողովրդավարացման անցնելու գործընթացին»,- շեշտել է մարշալեկ Կուխչինսկին:

Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ Մարեկ Կուխչինսկին ներկայացրել է Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակին եւ նշել, որ խումբը լուրջ աշխատանք է կատարում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Մարշալեկը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լեհաստանի կյանքում:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած հատուկ դրական վերաբերմունքի եւ որդեգրած քաղաքականության համար:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու համար՝ նշելով, որ փաստաթղթի լիակատար իրագործումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է:

Հանդիպման ավարտին կողմերը շարունակական, առավել ակտիվ համագործակցության եւ նորանոր ծրագրերի իրականացման պատրաստակամություն են հայտնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ) Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. վթարից հետո մեկ այլ «Kia» բախվել է հողաթմբին. կան վիրավորներ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը նորից բորբոքել են ամուսնության մասին խոսակցություններըՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեցՓախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) Առաջ են քաշվել Իրկուտսկի մարզում անհետացած Cessna 182 ինքնաթիռի կորստի երեք վարկածներՀայտնի աստղագուշակը հաջողություն է երաշխավորել կենդանակերպի 5 նշանների օգոստոս ամսվա համար ԱՄՆ-ը կարող է արգելել չինական ԱԲ-ի ներմուծումը տվյալների կենտրոնների համար Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն
Ամենադիտված