ՀՅԴ-ականների ակցիան դադարեցվեց
Քաղաքական
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու միջադեպի մասնակից լինելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանը ազատ արձակվեց Կենտրոնի ոստիկանությունից, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, որը մյուս դաշնակցականների հետ այսօր ոստիկանություն էր գնացել՝ հայտնելու, թե ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին։
Նշենք, որ ավելի վաղ «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան