7 ֆուտբոլիստ հեռացել է «Ալաշկերտ»-ից
Սպորտ
«Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Հաջորդ մրցաշրջանում մեր թիմում հանդես չեն գա պաշտպաններ Լևոն Հայրապետյանը և Գորան Անտոնիչը, կիսապաշտպաններ Արտակ և Արթուր Եդիգարյանները, Ջոել Դամահուն, ինչպես նաև հարձակվողներ Էդգար Մանուչարյանը և Ալեքսանդր Պրուդնիկովը:
Արտակ և Արթուր Եդիգարյանները իրենց ներդրումն են ունեցել «Ալաշկերտ»-ի նշանակալի հաջողություններում` «Ալաշկերտ»-ի կազմում դառնալով Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգաթակիր և գավաթակիր: Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում «Ալաշկերտ»-ի հետ նվաճել են ՀՀ գավաթը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն է մաղթում նրանց հետագա կարիերայում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ