Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի որևէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի. Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա այսօր Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգն ո՞ւմ է ներկայացնում: Սա ամենակարևոր հարցն է: Չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար դատաիրավական բարեփոխումների պրոցեսի տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է: Իհարկե, այդ որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել, բայց մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի որևէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի: Մեր խնդիրը հենց սա լուծելն է»,- ընդգծեց վարչապետը:

Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում կա ճգնաժամ: «Տեսեք ինչ է տեղի ունեցել: Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում Սահմանադրական դատարանի դեմ, Դատարանների խորհուրդը հայտարարություն է անում Բարձրագույն դատական խորհրդի դեմ, Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես հայտարարություններով է հանդես գալիս: Այսինքն, հենց ինքը դատական համակարգն ընդունում է, որ այդ ճգնաժամը կա: Սա այս փուլի, տեղի ունեցած, ոմանց կարծիքով վիճահարույց գործողությունների ամենակարևոր արդյունքն է: Դատական համակարգն արձանագրեց, որ ինքը ճգնաժամի մեջ է: Դատարանները իրար չեն վստահում: Եթե Վճռաբեկ դատարանն ասում է Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել, եթե Դատարանների խորհուրդն ասում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի ապահովում դատական իշխանության գործունեությունը, սա արձանագրում է ճգնաժամի մասին»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենց խնդիրը չէ «գերանդին առնել և հնձել բոլորին, ամեն ինչ և ամեն տեղ»: «Ընդհանրապես որևէ մեկին հնձելը մեր խնդրի մեջ չի մտնում: Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ: Ամենամեծ խնդիրը ինձ համար որպես վարչապետ հենց առաջին օրվանից գիտե՞ք որն է: Ես ասել եմ, որ դատական իշխանության գործերին չեմ միջամտում և չեմ միջամտել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեկին բռնում են, ամբողջ մամուլն ու սոցիալական ցանցերը գրում են, թե ինչու վարչապետը որոշեց այս ինչ մարդուն բռնի: Ինչ-որ մեկին բաց են թողնում, ամբողջ քննարկումն այն է, թե ինչու վարչապետը որոշեց այսինչին բաց թողնել, այս ինչ խաղեր են տալիս: Հասկանո՞ւմ եք, ամբողջ խնդիրն այն է, որ ինչ կատարվում է, այդ թվում՝ դատական համակարգում, ես տեսնում եմ, որ վերջում պատասխանատվության սլաքները էլի ուղղվում են ինձ վրա: Չնայած ես ասել եմ, օրինակ եմ ծառայել, բայց դա չի օգնում: Հասկանո՞ւմ եք սա ինչ անհեթեթ իրավիճակ է, երբ դու որևէ առնչություն չունես այդ որոշումների հետ, և դե յուրե այդպես պետք է լինի, դու, ըստ էության մնում ես քո սահմանադրական լիազորությունների շրջանակներում, բայց և համակիրներն են ասում՝ էս ինչ խաղեր եք տալիս, բաց թողեցիք, հա՞, և ընդդիմությունն է ասում, թե հրահանգեց»,- մանրամասնեց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաև դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու վերաբերյալ իր կոչին՝ ընդգծելով, որ դրա նպատակն էր ի ցույց դնել, որ դատական համակարգի որոշումների հետ ինքը որևէ կապ չունի: «Բայց եթե մենք այս մի տարին սպառված ենք համարում, որ դատական համակարգն ինքը ինքնամաքրման պրոցես սկսի, արդեն գալիս է քաղաքական որոշումների ժամանակը: Ես չեմ կարող անտեսել հանրության ուղերձը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքական թիմը, խորհրդարանը պետք է սկսի որոշակի պատասխանատվություններ վերցնել իր վրա: Խոսքը դատական համակարգի բարեփոխումների մասին է»,- ասաց վարչապետը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված