Բայրմաովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ծնողներն անհանգստացած են Roblox խաղային հարթակից․ Փաշինյանն անդրադարձել է «ԹՐԻՓՓ»-ին (տեսանյութ) Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են լինում․ Դանիելյան Պապիկյանը ներկայացնում է ՀՀ բանակի նոր համազգեստը, որն անցնում է փորձարկում (տեսանյութ) Հովհաննավանք նախատեսված ուխտերթը չեղարկվեց ՆԳՆ միջամտությունից հետո Թուրքիան գրեթե բացահայտ աջակցում է Իրանին․ Վարդան Ոսկանյան Սեքսուալ բռնի գործողություններ՝ անչափահաս աղջկա նկատմամբ (տեսանյութ) Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Արարատ Միրզոյան Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջոցով գաղտնի պայմանավորվել են (տեսանյութ) Նախիջևանում թուրք ուսանողուհուն տանը մահացած են հայտնաբերել Փաստաթուղթն իսկապես լավն է. Արարատ Միրզոյան Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակnցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է 

Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասին

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դատական համակարգի լեգիտիմության խնդիր է տեսնում։ Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետը խոսեց՝ անդրադառնալով դատական համակարգի՝ ժողովրդի վստահությունը չունենալուն։

«Դատական համակարգի վերաբերյալ ես իմ գնահատականը տվել եմ։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել հետևյալ հանգամանքի վրա՝ ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի որևէ որոշման օրինականությունը կամ ապօրինությունը, ոչ թե, որ կարծիք չունեմ, այլ դա իմ իրավասության մեջ չի մտնում և զերծ եմ մնում։ Բայց փաստն այն է, որ այսօր ՀՀ դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը։ Հայաստանի Սահմանադրությունն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է հանրաքվեների, ընտրությունների, սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջոցով։ Եվ, հետևաբար, տրամաբանությունն այն է, որ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը չի բխում ժողովրդից։ Այսօր փաստ է, որ Հայաստանում դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի։ Հիմա այսօր դատական համակարգն ո՞ւմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում։ Սա ամենակարևոր հարցն է։ Չի ներկայացնում ժողովրդին, և հետևաբար մեր դատաիրավական բարեփոխումների ամբողջ գործընթացի տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին։ Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն։ Իհարկե, այդ որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել, բայց մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որ դատական համակարգի որևէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի։ Մեր խնդիրը հենց դա լուծելն է»,- ասաց վարչապետը։

Խոսելով Քոչարյանի և մյուսների գործի ընթացքի մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը ի պաշտոնե որևէ իրավական գնահատական չի կարող տալ։

«Ինձ թվում է, որ ինքներդ հասկանում եք, որ ես չեմ կարող իրավական գնահատական տալ որևէ իրավիճակի, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն ընթացքով, այսինքն՝ բոլորի բոլոր իրավունքները պաշտպանված են, մնացած իրավական հարցերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգերով և վարչապետի լիազորությունների մեջ բարեբախտաբար, թե դժբախտաբար չի մտնում այդպիսի հարցեր լուծելը»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել Սահմանադրական դատարան:
 
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր: Մայիսի 18-ին դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ հաշվի առնվելով Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությունը:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բայրմաովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ԱՄՆ-ում Լավրովի հայտարարությունը ընկալել են որպես ուլտիմատում ՄակրոնինԾնողներն անհանգստացած են Roblox խաղային հարթակից․ Փաշինյանն անդրադարձել է «ԹՐԻՓՓ»-ին (տեսանյութ)Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են լինում․ Դանիելյան Պապիկյանը ներկայացնում է ՀՀ բանակի նոր համազգեստը, որն անցնում է փորձարկում (տեսանյութ) Ուկրաինայի համար որոշումներ ընդունելու «միջանցքը» նեղանում է. Կրեմլ Հովհաննավանք նախատեսված ուխտերթը չեղարկվեց ՆԳՆ միջամտությունից հետո ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփի՝ Գրենլանդիայի վերաբերյալ հայտարարություններինԹուրքիան գրեթե բացահայտ աջակցում է Իրանին․ Վարդան Ոսկանյան Զախարովան կոշտ է արձագանքել Հիլիի «Պուտինին առևանգելու» խոսքերինՍեքսուալ բռնի գործողություններ՝ անչափահաս աղջկա նկատմամբ (տեսանյութ) Թրամփին մեղադրել են դաշնակիցներին ԱՄՆ-ի դեմ տրամադրելու մեջԳիտնականները զգուշացրել են՝ երկար ժամանակ հարաբերություններ չունենալը վնասում է հոգեկան վիճակըՊուտին. Ռուսաստանը շարունակելու է հասնել Ուկրաինայում դրված նպատակներինԱՄՆ-ն 55 միլիոն վիզա ունեցողներին զգուշացրել է աուդիտների մասինԿուբայում կավելացվի ռուսական ավտոմեքենաների արտադրությունըԱսիայի ամենաթանկ ընկերությունը գրանցել է ռեկորդային շահույթԺամանակակից աշխարհում իրավիճակը շարունակաբար վատթարանում է. Պուտին Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Արարատ Միրզոյան Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջոցով գաղտնի պայմանավորվել են (տեսանյութ) Վենսը որոշել է կրկին «չլացացնել» եվրոպացի քաղաքական գործիչներին․ Pioneer Էնդոկրինոլոգը բացահայտել է սպիտակ հացը ավելի օգտակար դարձնելու եղանակըՆախիջևանում թուրք ուսանողուհուն տանը մահացած են հայտնաբերել Դանիայի վարչապետը ԱՄՆ-ի հետ բանակցությունները բնութագրել է որպես «ոչ հեշտ»Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել որոշ ապրանքների ներմուծման վրաՓաստաթուղթն իսկապես լավն է. Արարատ Միրզոյան Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակnցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է Մեծ Բրիտանիան մեկ զինվորականի է ուղարկել ԳրենլանդիաՍմարթֆոնները կթանկանան․ արտադրողները մեղադրում են արհեստական բանականությանըՀայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգումներ են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում Ի՞նչ է նշանակում՝ ժամանակը գա՝ կասենք․ 7 ամիս անցել է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Բերբոքը դժգոհ է, որ ավելի ու ավելի շատ պետություններ չեն հետևում ՄԱԿ-ի կանոնադրությանըՎստահ եմ հիշելու հետ կապված խնդիր ունեն․ Բագրատ Սրբազանը՝ դատավորին (տեսանյութ)ԱՄՆ-ում իրանցի պաշտոնյաներին համեմատել են «նավից փախչող առնետների» հետԿվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու մի հատվածը Հայտնի հեռուստահաղորդավարուհին խոստովանել է՝ դեմքի սպիները խաթարել են իր ինքնավստահությունըԱՄՆ-ին նախազգուշացրել են Իրանին հարվածի հետևանքների մասին (տեսանյութ)Զախարովան՝ բրիտանական Nightfall հրթիռների մասին․ Արևմուտքը խաղաղություն չի ուզումԻրանը փակել է իր օդային տարածքը. Մխիթարություն էր Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձը․ Վեհափառ (տեսանյութ) «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄԻՊ-ը առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 գերիների հետ Թրամփը Իրանի հետ երկարատև պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է արագ հարված հասցնել․ NBC Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Լեհաստանի վարչապետը կանխատեսել է «աշխարհի վերջը»Անի Օհանյանն ու դուստրը արդեն Ռուսաստանում են․ ինչ հրապարակումներ է նա անում (լուսանկարներ) Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Պետդումայում չեն բացառել WhatsApp-ի ամբողջական արգելափակումը Ռուսաստանում 2026-ինԹրամփի «պետական կապիտալիզմը» հասել է Վենեսուելայի նավթին՝ CNN-ի վերլուծություն18-ամյա քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանը դատարանի որոշմամբ ազատվեց տնային կալանքից
Ամենադիտված