Սա կոնկրետ գործողություն է, որը բռնություն է պարունակում. Անդրանիկ Քոչարյանը՝ Գեղամ Մանուկյանի արարքի մասին
Քաղաքական
«Քաղաքական մարմնի ներկայացուցիչը երեկ գլուխ էր գովում, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին եւ հպարտանում էր, եւ դա հետեւեց Ազատության հրապարկում տեղի ունեցած այն հանրահավաքին, որտեղ ինքը հպարտանում էր, որ իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս։ Լավ է, որ դեղին քարտ են ցույց տվել, որովհետեւ կարմիր քարտը կնշանակի՝ պետք է գլուխ գովանք ինչի՞ն»,-այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին։
Քոչարյանն ասաց, որ դա քրեորեն հետապնդելի արարք է, և պատկան մարմինները պետք է անմիջապես արձագանքեն։
Հարցին՝ սա հետևա՞նք է, Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ հետևանք, սա կոնկրետ գործողություն է, որը բռնություն է պարունակում։ Հետևանքով որ նայենք, կգնանք մինչև Տիգրան Մեծի ժամանակները»,-ասաց Քոչարյանը՝ ընգծելով, որ պետք է դատապարտվեն բռնության բոլոր կոչերը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ