Որոշ մարդիկ առիթավորվում են․ Ալեն Սիմոնյանի հորդորը՝ Օսիպյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացնում է տարեկան հաշվետվությունը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Օսիպյանին, ասաց․
«Ինձ մի հարց է անհանգստացնում․ մենք վերջերս ականատես ենք լինում տարբեր տեսակի բռնության հետ կապ ունեցող թե′ հայտարարությունների, և թե′ գործողությունների։ Համացանցում մարդիկ իրենց թույլ են տալիս բռնության կոչ անել և երեկ, երբ ԱԺ-ն լսում էր մարդու իրավունքների պաշտպանության ՄԻՊ-ի զեկույցը քաղաքական կառույցի ներկայացուցիչները բռնության քարոզի կոչեր էին անում և զբաղված էին մի բանով, որ քաղաքական կառույցին հարիր չէ և ՀՀ-ում բռնությունը չի կարող տեղ ունենալ։ Այն օրվանից, ինչ դուք ոստիկանապետ եք ՀՀ-ում ոստիկանի կերպարը միանշանակ մեծ փոփոխություն է ստացել և ոստիկանը, իրոք, մերն է, բայց որոշ մարդիկ առիթավորվում են և փորձում են դա ներկայացնել որպես թուլություն, ես Ձեզ հորդորում եմ օրենքի ամենայն խստությամբ վերաբերվել բռնության քարոզին և դրա հետ կապված յուրաքանչյուր դեպք քննել ու ներկայացնել ՀՀ քաղաքացուն»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ