Բացահայտվել է՝ ով է գողացել Սիփան Փաշինյանի նոթբուքն ու խմել կոնյակը
Հասարակություն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները հայտնաբերել են երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձին։ Այդ անձը Չարբախի բնակիչ Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։
Վերջինս Երևանի վարչությունում խոստովանել է իր կատարած հանցանքը, վերադարձրել է ավտոմեքենայից գողացած նոթբուքը, իսկ կոնյակը չի կարողացել վերադաձնել, քանի որ խմել է։ Այս պահին ընթանում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ երեկ գողություն էին կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյայի ավտոմեքենայից, գողացել էին նոթբուք և 20 տարվա կոնյակ։
Աղբյուրը՝ A1plus.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան