Սպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան 100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Մոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Զելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար 

Բաբայանի գրասենյակի պարզաբանումը՝ Քաշաթաղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

Քաղաքական

Քաշաթաղի Վակունիս համայնքում այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, ծեծկռտուք է եղել ստորագրահավաք իրականացնող խմբի եւ գյուղապետի միջեւ։ Դրա առնչությամբ Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է պարզաբանում եւ նաեւ կոչ ուղղված՝ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին՝ զբաղվելու քաշաթաղցիների իրավունքներով։

Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․

«Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրինականության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և կամ կուսակցական քաշաթաղյան պարագլխի մակարդակով կատարվող բեսպրիդելին, որ ահ ու սարսափով է լցնում քաշաթաղցու առանց այն էլ զրկանքներով լի կյանքը։ Այստեղ ներքին կյանքի եղանակը կարգավորվում է անձերի մակարդակով, որոնք ունեն փող, իշխանություն, ինչպես նաև լավ տանիք, որը նրանց ցանկացած հանցանք կարողանում է ակնհայտ պառտկել։ Դպրոցի տնօրենները, քաղաքապատները, գյուղապետերը, նույնիսկ ոստիկանությունը գտնվում են այս խաժամուժի զանգովի ղեկի տակ։

Այսօր առավոտյան այս բեսպրիդելը հասավ նաև նախաձեռնող խմբի ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցիչներին։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր, հունիսի 5-ի առավոտյան, երբ վերջիններս հանդիպել են Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին, նախօրոք բանավոր պայմանավորվածության համաձայն, որպեսզի լուծեն օրենքով սահմանված մի քանի հարց, ի դեպ սա քաղաքական բնույթ չի կրել։ Սրանից մեկ օր առաջ, հունիսի 4-ին նախաձեռնող խմբի ներկայացուցիչները զանգահարել են գյուղապետին, որպեսզի միասին զբաղվեն կազմակերպչական աշխատանքներով, սակայն վերջինս պատասխանել է, որ գյուղում չի, սակայն իր ներկայացուցիչը, հանրային ծառայողը, տվյալ գյուղի դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը այդտեղ է, նրանք թող սկսեն աշխատանքները, ի դեպ նաև այս գյուղում որևէ տեղ չի տրամադրվել ստորագրահավաքն իրականացնելու համար, ինչևէ։ Դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը իր կնոջ հետ նույնիսկ մասնակցել է ստորագրահավաքին և ստորագրել են նախագծի տակ։ Հաջորդ օրը, միջադեպի օրը, հունիսի 5-ին, գյուղապետը հայտնել է,թե բա ինքը չի ուզում, որ իր ներկայացուցիչը լինի Հովսեփյան Սամվելը, ուզում է,որ լինի գյուղապետարանի քարտուղար Ասլանյան Սամվելը։ Ասլանյան Սամվելը , սակայն, հրաժարվել է, իսկ գյուղապետը պնդել։ Ապա հետևել է նաև ստորագրահավաքը իրականացնող խմբի տղաների հակադարձը առ այն, որ արդեն արձանագրված են թղթերը, եկեք այսպես էլ շարունակենք։ Սակայն գյուղապետին ցնցել է այս պատասխանը և նա բարկացած զազրախոսել է, ապա տղաները բացատրություն են պահանջել, որի արդյունքում համայնք ղեկավարող, գյուղի դեմքը ներկայացնող համար մեկ անձը գյուղապետ Էդուարդ Զաքարյանը ոտքով հարվածել է ստորագրահավաքը իրականացնող խմբի անդամ Արամյան Արային, պատրաստվել է հաջորդ հարվածին, սակայն Արան ինքնապաշտպանությունից և իր անվտանգությունից ելնելով ուղղակի հրել է գյուղապետին, որի արդյունքում գյուղապետը ընկել է և գլուխը, ճակատային մասը, հարվածել ինչ-որ տեղ։ Ապա մեր տղաները շտապել են կողքի Վարդուտ համայնք, այնտեղ գտնվող ոստիկանական հենակետ, որպեսզի հաղորդում տան գյուղապետի ապօրինի գործունեության մասին։ Ճանապարհին նրանք կոչերով ցանկացել են կանգնեցնել Վարդուտ համայնքի ոստիկանական հենակետի ղեկավարի ավտոմեքենան, որպեսզի հաղորդում տան, սակայն վերջինս չի կանգնել, սրան հետևել է արդեն Քաշաթաղի ոստիկանության պետի տեղակալի այցը, որը տղաներին հայտնել է, որ ոստիկանությունում հաղորդում է տվել Էդուարդ Զաքարյանը, որ իրեն ծեծի են ենթարկել։

Չնայած այս բոլոր խոչընդոտներին Վակունիս համայնքում գրանցվել է ստորագրահավաքի 97 տոկոս մասնակցություն։ Չունենալով որևէ քաղաքական լծակներ՝ հիմնվելով միայն հասարակության հույսի ու հավատի լծակին, նախաձեռնող խումբը այս համայնքում գրանցեց լավագույն արդյունքը։ Շնորհակալ ենք բոլոր Վակունիսցիներին Արցախի ու Հայստանի միասնության առաքելությունը բարձր պահելու համար։

Այսպիսով, սա Քաշաթաղն է, այստեղ հարցերը այսպես են լուծվում։ Այստեղ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նախկին ոստիկանապետ Սուրիկ Խաչատրյանը հեկտարներով վարելահողեր ունի։ Այստեղ քաշաթաղցու իրավունքները ոտնահարվում են անխնա, կարելի է ասել այստեղ քաշաթաղցին ոչ մի իրավունքից էլ չի օգտվում։ Այստեղ կուսակցական հեղինակությունները հանձինս Արտուշ Մխիթարյանի որոշում են քաշաթաղցու հետագա անապագա կյանքը։

Լրջացման պահը։

Կոչ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին, միթե դուք չեք տեսնում այն բազմաթիվ տեսահոլովակները, այն բազմաթիվ բողոքները, որ մենք ներկայացնում ենք քաշաթաղցու կյանքից, միթե չեն հուզում ձեզ այն խեղված ճակատագրերը, որոնք այսպիսի հանցագործ ու ապօրինի գործելաոճի հետևանքն է։ Եկեք Քաշաթաղ տեղում ծանոթացեք այս մարդկանց կենսակերպին, քայլեր ձեռնարկեք այս մարդկանց կայնքը բարելավելու համար, իրավունքների վերականգնման համար։ Այստեղ հիմնականում ՀՀ-ից վերաբնակեցվածներն են, որոնց ոսկե սարեր են խոստացել իշխանությունները, սակայն թողել չքավորության մեջ, այս մարդիկ չունեն տարրական պայմաններ նույնիսկ իրենց գոյությունը պահպանելու համար»։

Սամվել Բաբայանի գրասենյակ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ) Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. վթարից հետո մեկ այլ «Kia» բախվել է հողաթմբին. կան վիրավորներ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը նորից բորբոքել են ամուսնության մասին խոսակցություններըՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեցՓախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) Առաջ են քաշվել Իրկուտսկի մարզում անհետացած Cessna 182 ինքնաթիռի կորստի երեք վարկածներՀայտնի աստղագուշակը հաջողություն է երաշխավորել կենդանակերպի 5 նշանների օգոստոս ամսվա համար ԱՄՆ-ը կարող է արգելել չինական ԱԲ-ի ներմուծումը տվյալների կենտրոնների համար Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն Գալուստյանի նախկին կինը պատմել է՝ ինչպես է փոխվել իր վերաբերմունքը ամուսնության նկատմամբՍա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է Գերմանիայում գարեջրագործարանների զանգվածային փակումը շարունակվում էԵրիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը (տեսանյութ)ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters Գերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԴրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ընդունվել է. ԿԺԴՀ-ն կարող է միջուկային հարված հասցնել․ Ճապոնիա (տեսանյութ)
Ամենադիտված