Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը Tesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգով Գերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվում Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն Ընդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ Բելինգհեմ 

«168 ժամ». Ֆինանսների նախարարը կաշկանդված չէ

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) տեղի ունեցող ստվերային պրոցեսները չեն խանգարել, որպեսզի այս ամիս եւս ծերերն իրենց կենսաթոշակը ժամանակին ստանան: Ավելին, եթե նախկինում պետական գանձարանից դուրս եկող կենսաթոշակները հասցեատիրոջը հասնում էին ամեն ամսվա 3-րդ աշխատանքային օրը, ապա մայիս ամսվա կենսաթոշակը ՍԱՊԾ-ն սկսեց բաշխել օր առաջ՝ հունիսի 4-ից: Իսկ դա նշանակում է, որ ամեն ամսվա ընթացիկ տվյալների հավաքագրումը (ողջերի, մահացածների, նոր նշանակված անձանց եւ արտագաղթածների մասին), ինչպես նաեւ այդ տվյալների նույնականացումն օպերատիվ կերպով իրականացվել է անգամ տեղեկատվական ընդհանուր բազայի չսպասարկման պայմաններում:

Ասում են, ՍԱՊԾ-ի գերազանցիկ ղեկավարը, իր ակտիվ աշխատանքով ամեն կերպ փորձում է կառավարությունից թաքցնել իրենց ներքին կոնֆլիկտները, որոնք առնչվում են հենց ՍԱՊԾ-ի հիմնական գործառույթները համակարգող էլեկտրոնային թոշակի տեղեկատվական բազայի հետ: Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր ՍԱՊԾ-ում գնումների գործընթացով սկիզբ առած «նոր բիզնես միջավայրի» եւ այդ միջավայրում փող աշխատելու ձգտումով կռիվ տվող հեղափոխական պաշտոնյաների ներքին գզվռտոցներին:

Տեղեկացրել էինք, որ 100.000-200.000 դրամով կասկածելի գործարք էր արվել, եւ ահա այդ գործարքով վտանգված է թվայնացված արխիվների բազայի աշխատանքը: Իսկ դա նշանակում է, որ Վազգեն Խաչիկյանի դեմքով ասոցիացվող սոցապֆոնդը, որն արդեն 5-6 տարի գործում է ֆինանսական շեղումները բացառող էլեկտրոնային կենսաթոշակի տարբերակով, նորից վերադառնում է հին ու փնթի բարքերին, իսկ պատճառն այս բազան սպասարկելու՝ 50 մլն դրամանոց մրցույթը շահելու կռիվն է: Կողմերից մեկը հենց ներսի պաշտոնյա է. վերջերս այս մութ պատմության մեջ ներքաշվել է նաեւ Ֆինանսների նախարարությունը: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ոլորտ եկած նոր տերերի միջոցով 50 մլն դրամանոց սպասարկումը վերցվել է արխիվները թվայնացրած հեղինակի՝ «Ալեքսանյան եւ որդիներ» ընկերության ձեռքից, եւ չնչին տարբերությամբ գործը հանձնվել է մեկին, ով դրա ո՛չ ռեսուրսն ուներ, եւ ո՛չ էլ գործի էության մասին պատկերացում: Եվ ուշագրավ է այն, որ դեռեւս չճշտված տեղեկության համաձայն՝ «Ռեսեթ կոմպյուտերս սերվիս» ընկերության հետ գործարքը լեգալացվել է հենց ՍԱՊԾ պետի տեղակալի անմիջական ջանքերի շնորհիվ: Արդյունքում՝ գործը տապալվեց, մրցույթում կասկածելի հիմքով շահած ընկերությունը ձախողեց առաջին իսկ ամիսը սպասարկելիս:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կառավարությունը միանգամից հետքայլ արեց, որպեսզի մեկ անձից գնում իրականացնելու մեխանիզմով բազայի սպասարկումը կրկին վերադարձնի նախկինում համակարգն աշխատացրած մասնագետներին: Բայց խնդիրը դարձյալ մնում է օդից կախված. հիմա էլ Ֆինանսների նախարարությունն է անհարկի միջամտություններով գործին խանգարում: Մեկ ու կես ամիս է՝ արհեստական խոչընդոտներով նախարարությունը թույլ չի տալիս, որպեսզի մրցույթն ի վերջո անցկացվի:

Կառավարության որոշումով հիմնավոր լուծում ստացած հարցը փաստացի այդպես էլ իրավական ուժ չի ստանում, Ֆինանսների նախարարությունը հանդգնել է ստորադասել վարչապետի որոշումը, եւ իր կամքն է թելադրում: Ֆինանսների նախարարությունը կասկածելի մղումներով հսկայական ջանք է թափում բազայի սպասարկումը հին տերերին չհանձնելու համար, ավելին՝ ձախողած շրջանում օգնության հասած նախկին թիմին սպառնացել են, թե՝ չեք վճարվելու 4 ամիսներին լրացուցիչ աշխատանքը կատարելու դիմաց: Միջգերատեսչական գզվռտոցների արդյունքում համակարգի սպասարկումն այսօր մեծ հարցականի տակ է դրված, կասեցվել է բազայի ծրագրային ապահովումը:

Ապրիլին համակարգը մի քանի օրով լուրջ ճեղք է տվել, զինհաշմանդամների թոշակը 5-6 օր ուշացումով է տեղ հասել: Փաստացի բյուջեի հատուկ տողով իջեցված 50 մլն դրամը, 6 ամիս է՝ «քնել» է, բազան չի թարմացվում: Ֆինանսների նախարարությունը ձախողած սպասում է, չի կաշկանդվում վարչապետի որոշումով, օրենսդրության պահանջը հաշվի չի առնվում: Ֆինանսների նախարարության չինովնիկները երեւի չեն էլ գիտակցում, որ երկրի համար ռազմավարական նշանակության այս տեղեկատվական բազայի սպասարկման միայն մեկօրյա ընդհատումը կբերի առնվազն 100 թոշակառուների թոշակ չստանալուն:

Տեղեկատվական շտեմարանում ամեն րոպե մի նոր թոշակառուի բազա ընդգրկվելը եւ մեկ ուրիշի մահվան դեպքով նրա թոշակի սպասարկման չդադարեցումը կհանգեցնի լուրջ շեղումների եւ պետական բյուջեի փոշիացմանը: Մնում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այս համակարգը կանգ առնի անժամկետ, իսկ դրա վտանգն արդեն իսկ առկա է: Եվ եթե 539.600 շահառուներից բազմամարդ զանգված թոշակը չստանա, պարզ է, թե ինչ տեղի կունենա: Թվում է՝ այս վտանգը պիտի առաջինը կառավարությունը կանխատեսեր եւ հրատապ քայլեր ձեռնարկեր համակարգի խափանումը կանխելու եւ սոցիալական բունտից խուսափելու համար, մինչդեռ մեզ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը նույնիսկ տեղեկացված չէ խնդրին, չգիտես՝ ինչու, այս հարցում «հանցավոր լռություն» է պահպանում նաեւ ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
Ամենադիտված