Սոնա Հովհաննիսյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները:
Նիստում ներկայացվեց, որ ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը: «2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8»,-ասաց նախարարը:
Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Արդեն 7 ամիս է պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն, ակնկալում եմ կառավարության միջնորդությունը, որովհետև 70-ականներից Կոնսերվատորիան վերանորոգման չի ենթարկվել»,-իր խոսքում նշեց Կոնսերվատորիայի ռեկտորը, ով կառույցը կղեկավարի 5 տարի ժամկետով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բռնությունից զերծ հասարակություն ունենալը։ «Այս առումով արվեստի դերը չափազանց մեծ է։ Երևանի Կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում և այն շատ կարևոր է»,-հավելեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ