Արցախի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու գործով կան ձերբակալվածներ
Արցախ
Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից Կարեն Սահակյանը:
Հունիսի 5-ին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը ծեծկռտուքին, սակայն, ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել է ԱՀ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում և ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)