Կառավարության որդեգրած բարեփոխումների համակարգին համահունչ
Քաղաքական
«ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը մեր արտաքին քաղաքականության ուղղություններից է, ինչն իր արտացոլումն է գտել նաև կառավարության ծրագրում», -2018 թվականի բյուջեի կարատողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա շեշտեց, որ անկախությունից ի վեր ԵՄ համագործակցությունը նպաստել է ՀՀ-ում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտների կայացմանը։
Մնացականյանը շեշտեց, որ կարևոր էր 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որով ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ։
«Նոր համաձայնագիրը կառավարության գերակայությունների շարքում է և համահունչ է վերջինիս կողմից որդեգրած բարեփոխումների համակարգին»,-ասաց Մնացականյանը։
Նախարարը կարևորեց համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից։ Այդ թվում, կարևոր է նաև համաձայնագրի վավերացումը ՀՀ ԱԺ կողմից։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ