Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Ոչ ոք իր հետ չի բերել և իր հետ չի տանում պաշտոնը. Ատոմ Ջանջուղազյան

Քաղաքական
 
Վերջին շրջանում, մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, թե կառավարությունում լինելու են կադրային փոփոխություններ և նախնական վարկածով՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հրաժեշտ կտա պաշտոնին:
 
ԼՈւՐԵՐ.com-ը հենց ֆինանսների նախարարից փորձեց ճշտել, թե որքանով է լուրն իրատեսական: Ատոմ Ջանջուղազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն և առհասարակ խոսակցություն այդ թեմայով չի եղել, ապա ժպտալով հորդորեց` հանգիստ վերաբերվել նման լուրերին. «Դուք ի՞նչ եք կարծում, որ ես այնպիսի կարծիք ունեմ, թե որևէ մեկը, այդ թվում և ես, հավերժ պաշտոնավարելո՞ւ ենք: Յուրաքանչյուրն էլ մի օր դադարելու է պաշտոնավարել»,- ասաց նախարարը: Հարցին՝ եթե պարզվի, որ շրջանառվող լուրն իրականություն է դառնում` ինչպե՞ս կվերաբերվեք դրան, նախարարը պատասխանեց.
 
«Եթե լինի նման բան, ապա յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի իր կարգավիճակի փոփխությանը վերաբերվել համարժեքորեն: Ես կարող եմ շատ հանգիստ վերաբերվել իմ կարգավիճակի փոփոխությանը: Իմ աշխատանքն ինձ համար երբեք չի եղել նպատակ կամ երազանքի իրականացում: Սա ավելի շատ պարտականություն է և ես, իհարկե, իմ տված երդման և պատասխանատվության ստանձման օրվանից փորձում եմ աշխատել լավագույնս: Եթե անհրաժեշտությունը լինի դրա դադարեցման՝ կապ չունի, թե ինչ պատճառով, պետք է դրան հանգիստ վերաբերվել: Ձեզ էլ եմ առաջարկում` հանգիստ վերաբերվեք, ով էլ որ զբաղեցնում է որևէ պաշտոն, նա պարտավոր է լավագույնս ներդրվել, ջանք գործադրել, որպեսզի իր առջև դրված խնդիրները լավագույն լուծումները ստանան: Ոչ ոք իր հետ չի բերել և իր հետ չի տանում պաշտոնը, այդ մասին պետք է ուղղակի չմտածել»,-ասաց Ջանջուղազյանը: Անդրադառնալով նրան, թե ինչով կարող է պայմանավորված լինել իր անվան և իր պաշտոնի շուրջ նման լուրերը, Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց հումորով` գերագնահատում եք, եթե մտածում եք, որ հերիք չի՝ լսել եմ այդ լուրերը, մի հատ էլ դատողություն եմ արել, թե ինչով է դա պայմանավորված:
 
Այնուամենայնիվ, ֆինանսների նախարարը ընդգծեց, որ ինքն իր պատասխանատվության սահմանում աշխատում է հանդես գալ լավագույնս: Խոսելով ներդրումային ծրագրերից, ֆինանսների նախարարը նշեց, որ կառավարության ամեն նիստին առնվազն մեկ ներդրումային ծրագիր է ներկայացվում. «Ոմանք գուցե չեն ուզում լուսավոր կետերը նկատել, ես նրանց չեմ կարող ոչնչով օգնել, բացի նրանից, որ նրանց առաջարկեմ ձերբազատվեն նման բաներից»,-ասաց նա:
 
Հարցին, թե որպես ֆինանասների նախարար, ինչ գնահատական կտա տնտեսական հեղափոխության աճին, արդյո՞ք տեմպերը դանդաղ են, կամ գուցե նորմալ հունո՞վ են ընթանում, Ջանջուղազյանը պատասխանեց. «Գիտեք, եթե գնահատական տանք, ապա պիտի գնահատական տանք մեր գործողություններին: Ես կարծում եմ, որ ողջամիտ արագությամբ իրականացվող գործընթաց է: Գնահատական տալով՝ կարծում եմ, որ չենք նպաստի գործընթացին: Եթե իմանամ, որ իմ տված գնահատականից հետո մենք ունենալու ենք մեր երազած Հայաստանը, հենց հիմա կտամ լավագույն գնահատականը, կասեմ իդեալական է: Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մենք հեռու ենք կատարյալ լինելուց, բայց միևնույն ժամանակ պիտի ձգտենք կատարելությանը»,-եզրափակեց ֆինանսների նախարարը:
 
 
Սիլվի Տիգրանյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված