ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ 

«Էներգաչափ» ընկերության առաջատար հաշվապահը 12.185.747 դրամ է յուրացրել

Իրավունք

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին:

Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով և տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկություններին, 2017թ. հունվարի 16-ից 2018թ. հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշիվներից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ, յուրացմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 13.600.000 ՀՀ դրամ գումարներ:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության և յուրացման մեխանիզմը:

Այսպես՝ ընկերության առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահի վստահությունը չարաշահելու միջոցով, ընկերության բանկային հաշվից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, այդ հաշվի սպասարկման համար նախատեսված «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով կազմել և 2017թ. հունվար և նույն թվականի հուլիս ամիսներին ՓԲ ընկերության խորհրդի նախագահի հաստատմանն է ներկայացրել համապատասխանաբար 6.691.239 և  5.494.508 ՀՀ դրամ գումարի վճարման հանձնարարականներ, որոնց վճարման նպատակը տողում խաբեությամբ լրացրել է իբրև եկամտային հարկ, իսկ որպես գումարը ստացողի հաշիվ՝ այլ բանկում ունեցած իր անձնական հաշվեհամարը: ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, վստահելով հաշվապահին, վճարման հանձնարարականում ուսումնասիրել է միայն վճարման նպատակը, «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով հաստատել նշված վճարումը, որի արդյունքում «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից առաջատար հաշվապահի բանկային հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ գումար, որը նա խարդախությամբ հափշտակել է, կանխիկացրել և օգտագործել իր անձնական կարիքների համար:

Բացի այդ, ընկերության առաջատար հաշվապահը, լիազորված լինելով ՓԲ ընկերության անունից հանդես գալ հարկային և այլ մարմիններում, հնարավորություն ունենալով ինքնուրույն կատարել գործողություններ, այդ թվում՝ ներկայացնել ու ստանալ փաստաթղթեր, ընկերության հարկային գերավճարներից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. փետրվարին դիմել է հարկային տեսչություն` գերավճարների գումարից 5.000.000 ՀՀ դրամ ՓԲ ընկերության բանկային հաշվին հետ փոխանցելու խնդրանքով:

2018թ. փետրվարի 26-ին հարկային մարմնի կողմից նշված փոխանցումը կատարվել է, որից հետո հաշվապահը յուրացման եղանակով, նույն բանկային հաշվից իր անձնական բանկային հաշվին փոխանցումներ կատարելով և գումարը կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ գումար, որից 4.800.000 ՀՀ դրամը փոխանցել է իբրև եկամտային հարկ, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ իբրև աշխատավարձ:

 Այնուհետև առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերին գնացել է նշված ընկերության գրասենյակ և օգտվելով ՓԲ ընկերության խորհրդի նախագահի աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից` վերջինիս աշխատասեղանի վրայից վերցրել է ընկերության բանկային հաշվի սպասարկման «օնլայն բանկինգ» համակարգի հասանելիության էլեկտրոնային կրիչը, որի միջոցով նույն օրն իր աշխատանքային համակարգչի օգտագործմամբ հասանելիություն է ստացել ընկերության բանկային հաշվին, դրամական փոխանցում կատարել իր անձնական բանկային հաշվին` նշված կրիչով հաստատելով փոխանցումը, այդ կերպ ընկերությունից  հափշտակելով առանձնապես խոշոր 13.600.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, հանցագործությունն ավարտին հասցնելու, այն է՝ մինչև գումարի կանխիկացումը դրա փոխանցման հանգամանքը թաքցնելու նպատակով, փոփոխել է էլեկտրոնային կրիչի գաղտնաբառը և այն թողել վերջինիս աշխատասեղանին, իսկ հափշտակված 13.600.000 ՀՀ դրամը նույն օրը նա իր բանկային հաշվից կանխիկացրել և օգտագործել է անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա 

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` 

օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Ամենադիտված