Վթար՝ Արմավիրի մարզում. «ԶԻԼ» բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել
Արտակարգ ՊատահարԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան-Բագարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և փակել գազի բալոնի փականը. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ