Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Պուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի 

Երևանում գարնանը տնկված ծառերի 90%-ն աճ է տվել

Հասարակություն

Գարնանային ծառատունկի ընթացքում ՀՀ մայրաքաղաքում տնկվել է 7500 ծառ և թուփ: Տնկիների 90%-ը աճ է տվել։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանրային տարածքները պետք է ծառայեն բնակիչներին: Քաղաքային իշխանության այս մոտեցումը գործնական կիրառում է ստացել: Նախ ապամոնտաժվեցին Օպերայի և բալետի շենքի հարակից հանրային կանաչ տարածքների վրա կառուցված սրճարանները, այնուհետև Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարիներ շարունակ չգործող, անխնամ սրճարանն ու բետոնապատ տարածքները և մետաղական կառուցվածքները:

«Մենք արդեն հինգերորդ հանրային տարածքն ենք ազատագրում: Հեռացվում են բետոնապատ բոլոր հատվածները, որից անմիջապես հետո իրականացվում են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ», – նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Այս տարի աշնանը մայրաքաղաքում կիրականացվի կանաչապատման ևս երկու խոշոր ծրագիր: Սարալանջում և Սիլիկյան թաղամասում կհիմնվի անտառային գոտի: Սարալանջի շուրջ 10 հա տարածքը կոռոգվի կաթիլային եղանակով։ Մի քանի տարի անց կունենանք այս պատկերը. «Երկու հատվածներում իրականացրել ենք գեոդեզիական հանույթ, ճշգրտումներ են արվել կադաստրի կոմիտեի հետ: Ունենք հստակ չափաբաժինները և առաջիկա օրերին արդեն նախագծի մրցույթ կունենանք, որից հետո կմեկնարկեն ոռոգման համակարգի անցկացման և նախապատրաստական աշխատանքները»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:

2019-ին Երևանում ընդհանուր առմամբ 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Մինչ այդ, սակայն, այսօր մայրաքաղաքում ոռոգմանն առնչվող լուրջ խնդիրներ կան:

«Սևանից ջրբացթողումը դեռ «Ջրառ» ընկերությունը չի իրականացնում, և մենք ունենք ցածր ճնշում: Հիմնական հատվածներում փորձում ենք բացը լրացնել շարժական մեքենաների միջոցով, սակայն սա լուրջ խնդիր է: Մենք դիմել ենք նաև Ջրային կոմիտե, որպեսզի օր առաջ անհրաժեշտ ջրի ծավալն ապահովվի, որովհետև, բացի բուսաշերտը վնասելուց, մենք նաև հրդեհային իրավիճակ ենք ստեղծում մայրաքաղաքում, որն անցանկալի է»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը:

Ոռոգումն այսօր մայրաքաղաքում իրականացվում է 8 խորքային հորերով և 16 պոմպակայաններով: Քաղաքի ոռոգման համակարգը հնացած է և մաշված. «Մենք նաև ինքնավար համակարգ ունենալու խնդիր ունենք, որովհետև պոմպակայանները, ջրանցքներով ինքնահոս ջրամատակարարումը կախված է նաև այլ ջրօգտագործողներից: Հաճախ անհրաժեշտ ջրապահանջարկ չապահովելով Երևանի ընդհանուր օգտագործման տարածքները կանաչապատելու համար խնդիր ենք ունենում: Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ սեփական հորերով և ջրօգտագործման համակարգով կարողանանք այս համակարգը լրացնել և ըստ անհրաժեշտության ոռոգում ապահովել»:

Գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվեց 7500 ծառ և թուփ: Արդյունքները գոհացուցիչ են. տնկիների 90%-ը աճ են տվել:

«Մենք խոստացանք, որ որակյալ ծառեր ենք միայն տնկելու և գործընթացն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում: Բարեբախտաբար, 90 տոկոսից ավելի կպչողականություն ունենք, որը մեր պայմանների համար բավականին բարձր ցուցանիշ է: Մենք պետք է պահպանենք այս նիշը, որպեսզի օր առաջ կանաչ Երևան կարողանանք ապահովել»:

Երբեմն ծառերի էտն անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա հետևանքով: Մասնագետները վստահեցնում են. աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:

Մայրաքաղաքում մեկնարկել է նաև ծաղկապատման գործընթացը: Այս պահի դրությամբ ավելի քան 330 հազար ծաղկասածիլ է բաժանվել վարչական շրջաններին: Առաջիկայում ծաղկառատ կլինեն նաև վերգետնյա անցումներն ու պատշգամբները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը
Ամենադիտված