Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց
Քաղաքական
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ