Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող ըմբշամարտի առաջնությունում 57 կգ քաշային Հարություն Մանուկյանը 1/8 եզրափակչում կմրցի Իսպանիան ներկայացնող Հայկ Նահապետյանին:
65 կգ քաշային Գեղամ Գալստյանը` Ֆատի Վեջսելին, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը` Շիմոն Վոյտկովսկուն Լեհաստանից:
79 կգ քաշում որակավորման փուլից մրցապայքարը կսկսի Արամ Ավագյանը, ով կփորձի գերազանցել հունգար Միլան Մեստերին: 97 կգ քաշում Կոլյա Հարությունյանը ¼ եզրափակչում կգոտեմարտի Օլեգ Մատորնիի հետ:
Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի հունիսի 9-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան