«Ուրախ եմ, որ նախարարը հերքեց տնօրենի հետ կապը»․ Արտյոմ Վարդանյան (տեսանյութ)
Տեսանյութեր
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ու շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դատի են տվել «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանին։ Վերջինս, անդրադառնալով դատական հայցերին՝ պարզաբանեց․ «Ես չեմ պնդել, ասել եմ, որ լսել եմ՝ Ռուբեն Խաչատրյանը հայտարարել է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր հովանավորն է և միասին բիզնես ունեն։ Էրիկ Գրիգորյանն էլ պարզաբանեց, որ նման բան չկա և դատի տվեց ինձ դրա համար, սակայն ես շատ ուրախ եմ, որ նա հերքեց և նախարարը կանգնած չէ կենդանասպանի կողքին։ Բայց Ռուբեն Խաչատրյանին հովանավորող կա, որը կանգնած է նրա մեջքին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Ռուբեն Խաչատրյանի անունը կապվում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ, ում անունը նա հաճախ է տալիս։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ