Լիխտենշտեյնի հավաքականի մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Լիխտենշտեյնի ընտրանու գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը Հայաստանի հավաքականին ներուժ ունեցող թիմ է համարում:
Լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Կոլվիդսոնը, մասնավորապես, ասաց.
«Մենք միշտ էլ առաջին տեղի համար ենք պայքարում, սակայն հիմա այդ մասին չենք մտածում: Ձգտում ենք առավել լավացնել մեր խաղամակարդակը: Իմ կարծիքով՝ խմբում բոլորն ունեն հնարավորություն մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը գրավել, հաշվի առնելով, որ Իտալիայի ընտրանին մրցակցությունից դուրս է»:
Մարզչի կարծիքով՝ Հայաստանն էլ չի ձգտելու մրցաշարային աղյուսակում նախավերջինը լինել, հաշվի առնելով այն ներուժը, որ ունի թիմը:
«Հայաստանի հավաքականը ևս փոխեց մարզչին, ինչից ենթադրում եմ, որ ուրիշ մարտահրավերներ ունեք: Մենք ձգտելու ենք մեր կոմպակտ խաղը խաղալ՝ մեզ մոտ պահելով գնդակը»,-շեշտեց նա:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ