ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց Փախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) Հայտնի աստղագուշակը հաջողություն է երաշխավորել կենդանակերպի 5 նշանների օգոստոս ամսվա համար ԱՄՆ-ը կարող է արգելել չինական ԱԲ-ի ներմուծումը տվյալների կենտրոնների համար Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է Երիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը (տեսանյութ) ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար 

Թունաքիմիկատների ձեռքբերման մրցույթում անհիմն մերժվել է առավել էժան և օգտավետ առաջարկ ներկայացրած ընկերության հայտը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների («Հրապարակ» օրաթերթի) հրապարակումների  և ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. փետրվարի 2-ին հաստատել է շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգ` նախարարության կարիքների համար գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման նպատակով:

Նախարարության գնահատող հանձնաժողովի կողմից համապատասխան չափաբաժնի մասով 15.508.150 դրամ գնային առաջարկով ընտրված է ճանաչվել մի ՍՊԸ, որն առաջարկել է 250 գ/լ ցիպերմետրին ազդող նյութ պարունակող բույսերի պաշտպանության «Ցիպեր մաքսի» միջոց:

Սակայն միևնույն ժամանակ մրցույթի շրջանակում մեկ այլ ՍՊ ընկերություն ներկայացրած հայտով առաջարկել է բույսերի պաշտպանության «Ռիպկորդ» միջոց, որում ցիպերմետրին ազդող նյութը կազմում է 400 գ/լ, և որի գնային առաջարկը եղել է 12.616.800 դրամ: Սակայն գնահատող հանձնաժողովը մերժել է այս ՍՊԸ-ի հայտը` պատճառաբանելով, որ առաջարկվող թունանյութի տեսակը չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ:

Մինչդեռ վերը նշված 2 ընկերությունների առաջարկած  բույսերի պաշտպանության միջոցներն էլ գրանցված են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 25.02.2011թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում և երկուսի դեպքում էլ որպես ազդող նյութ նշված է ցիպերմետրինը:

Այսինքն, առաջարկած «Ռիպկորդ» թունանյութի տեսակը, որպես բույսերի պաշտպանության միջոց, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար նույնպես թույլատրված է: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատող հանձնաժողովի պատճառաբանությունն առ այն, որ վերջինս չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:

 Այսպիսով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել տվյալ ժամանակ գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման պահանջը: Այսինքն առանց բավարար հիմնավորման, իրականությանը չհամապատասխանող պատճառաբանությամբ մերժել են ընտրված մասնակցից 2.891.350 դրամ պակաս գնային առաջարկով, միևնույն ազդող նյութի 150 գ/լ-ով ավելի պարունակությամբ բույսերի պաշտպանության միջոց ներկայացրած ընկերության հայտը` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

 ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը նորից բորբոքել են ամուսնության մասին խոսակցություններըՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեցՓախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) Առաջ են քաշվել Իրկուտսկի մարզում անհետացած Cessna 182 ինքնաթիռի կորստի երեք վարկածներՀայտնի աստղագուշակը հաջողություն է երաշխավորել կենդանակերպի 5 նշանների օգոստոս ամսվա համար ԱՄՆ-ը կարող է արգելել չինական ԱԲ-ի ներմուծումը տվյալների կենտրոնների համար Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն Գալուստյանի նախկին կինը պատմել է՝ ինչպես է փոխվել իր վերաբերմունքը ամուսնության նկատմամբՍա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է Գերմանիայում գարեջրագործարանների զանգվածային փակումը շարունակվում էԵրիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը (տեսանյութ)ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters Գերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԴրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ընդունվել է. ԿԺԴՀ-ն կարող է միջուկային հարված հասցնել․ Ճապոնիա (տեսանյութ) Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՉորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքըՀաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Կտրված կոբրայի գլուխը խայթել է 72-ամյա տղամարդունԱնվանվել են ամենատարողունակ մարտկոցով լավագույն սմարթֆոններըՖինլանդիայում չեն բացառել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքումՀայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումըՀայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահԳերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԱԺ-ում քննարկվում է իշխող խմբակցությունից երկրորդ փոխնախագահի ընտրության հարցը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՎանաձորի և Գյուլագարակի համայնքներին վերադարձվել է 12 հողատարածքՖԻՖԱ-ն հերքել է Թրամփից օգնություն խնդրելու մասին տեղեկությունները8-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալու․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանի առաջարկած սահմանադրության նկատմամբ դրական վերաբերմունք չի լինի«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունըՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՁերբակալվել է 3D տպիչով մարտական անօդաչուների համար մասեր պատրաստելու մեջ կասկածվող տղամարդՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերըՄալյորկայի ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որում 17 միգրանտի մարմիններ էինՎարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս»Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են․ ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել
Ամենադիտված