«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապօրինի ջրագիծ է հայտնաբերվել
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի ջրագծի հայտնաբերման մասին.
«Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2. Օրերս այստեղ Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ: Ջուրը ստանում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:
Այդ մասին Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինության կողմից կազմվել է արձանագրություն, որը «Նուբարաշենի» ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել։ Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:
Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է նույն օրը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան