Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանը Ադրբեջանի հետ շփոթելու համար
Սպորտ
Ֆուտբոլի Լիխտենշտեյնի ֆեդերացիան ներողություն է խնդրել իրենց պաշտոնական կայք էջում Հայաստանը և Ադրբեջանը շփոթելու համար:
Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան-Լիխտենշտեյն խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ՝ լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատահել, որ ֆեդերացիան իր պաշտոնական կայք էջում շփոթել է երկրներին, ֆեդերացիայի ներկայացուցիչ բացատրեց և միևնույն ժամանակ ներողություն խնդրեց:
«Ուզում եմ ներողություն խնդրել տեղի ունեցած շփոթմունքի պատճառով: Լիխտենշտեյի Մ21 տարեկանների թիմը մրցում էր Ադրբեջանի թիմի հետ և վերջին օրերին ընթացքում երիտասարդական թիմի և ազգային ընտրանու մասին շատ է խոսվում, այդ իսկ պատճառով շփոթմունք է տեղի ունեցել»,-ասաց ֆեդերացիայի մամուլի պատասխանատուն:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում հունիսի 8-ին Հայաստանի ընտրանին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)