Սամվել Տեր-Սահակյանը 3-րդն է Հնդկաստանի մրցաշարում
Սպորտ
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Հնդկաստանի միջազգային մրցաշարում կիսել է 1-3 տեղերը:
Տեր-Սահակյանը 10 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն, Վենեսուելայի ներկայացուցիչ Էդուարդո Իտուրիսագայի և Ուկրաինայից Վալերի Նևերովի հետ կիսեց 1-3 տեղերը: Հայ շախմատիստը լրացուցիչ միավորներով միայն երրորդ տեղում է:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Մանուէլ Պետրոսյանը 7,5 միավորով10-րդն տեղում է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)