Բաքվում Ինտերպոլի կողմից որոնվող քրեական հեղինակություն է սպանվել
Ադրբեջան
Բաքվում այսօր զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է Ինտերպոլի կողմից որոնվող քրեական հեղինակություն 43-ամյա Մուբարիզ Բուդաղլին։ Այս մասին գրում է Baku.ws պորտալը, վկայակոչելով ականատեսներին։ Ականատեսների խոսքով՝ «Մերսեդեսին» հետևող երկու այլ մեքենաներ փակել են նրա ճանապարհը, որից հետո մեքենաներից մեկից դուրս է եկել անհայտ մարդ, որը մի քանի անգամ հրազենից կրակել է «Մերսեդեսում» գտնվող մարդկանց վրա:
Գլխին արձակված կրակոցի հետևանքով Մերսեդեսում գտնվողներից մեկը տեղում մահացել է, մյուսը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Սպանության կասկածանքով ձերբակալվել են Ջալալով Տալեխ Իբրահիմօղլուն և Հուսեյնով Սախավատ Օրուջօղլուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)