Հենրիխ Մխիթարյանը` հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականը Լիխտենշտեյնի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց:
«Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, սակայն երկրորդ կեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում էր, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ կարևորը թիմի հաղթանակ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագը;
Մխիթարյանի խոսքով՝ թիմն ամեն ինչ անելու է հնարավորինս արագ վերականգնվելու և հաջորդ խաղին պատրաստվելու համար:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)