Գյուլբուդաղյանցը` Հայաստանի հավաքականի հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի դեմ խաղում տոնած հաղթանակը կապում է տրամադրվածության հետ:
«Խաղը լավ դասավորվեց մեզ համար, քանի որ արագ գոլ խփեցինք: Պլանավորել էինք բարձր պրեսինգի դիմել, ինչը հաջողությամբ արեցինք: Շատ պահեր ունեինք գոլեր խփելու համար, ինչը չօգտագործեցինք: Մենք սխալեր էինք թույլ տալիս, բայց Լիխտենշտեյնը չպատժեց մեզ: Շատ կարևոր է, որ տրամադրված խաղացինք»,-հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Գյուլբուդաղյանցի խոսքով՝ հիմա թիմի համար առաջնային խնդիրը արագ վերականգնվելն է:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)