Շատ լավ խաղ ստացվեց. Կամո Հովհաննիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանի կարծիքով Լիխտենշտեյնին հաղթելու հետո կարևոր է արագ վերականգնվելը:
«Շատ լավ խաղ ստացվեց: Առաջին րոպեից ոչ մի հնարավորություն չէինք տալիս: Սակայն խաղավերջում մի քանի սխալներ եղան: Հիմա պետք է արագ վերականգնվենք Հունաստանի դեմ խաղից առաջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց նա:
Ֆուտբոլիստի խոսքով՝ առաջիկա մրցակիցը՝ Հունաստանի հավաքականը, ուժեղ հակառակորդ է, որն ունի անհատապես լավ ֆուտբոլիստներ և կարողանում են թիմային լավ խաղ ցուցադրել:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան