Կոտայքի մարզպետի և հանձնաժողովի անդամի միջև տեղի ունեցած միջադեպին կտրվի գնահատական. ԿԸՀ
Քաղաքական
Կենտրոնական ընտրական հանձնաժղովն ամբողջ օրվա ընթացքում հետևել է ԶԼՄ հրապարակումներին, ահազանգերին, տարածքային ընտրական հանձնաժողովների հետ պարբերաբար կապ է հաստատել, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել:
Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ինչ վերաբերում է Աբովյանի 29/07 ընտրատեղամասում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և հանձնաժողովի անդամի միջև տեղի ունեցած միջադեպին, ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում է կատարվել, և այդ առնչությամբ տարածքային ընտրական հանձնաժողովը գնահատական կտա:
Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողներին հայտնել էր, որ Աբովյանի 29/07 ընտրատեղամասում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի մոտ ցուցակ է հայտնաբերվել՝ քաղաքացիների անուններով և հեռախոսահամարներով։ Մարզպետը նշել եր, որ ահազանգել են ոստիկաններին, որպեսզի հետաքննություն իրականացվի՝ պարզելու համար, թե ինչ ցուցակներ են բերել և ում ինչպես են ցանկանում ուղղորդել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)