Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն
Վրաստան
Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների՝ հունիսի 9-ին Թբիլիսիի Մթածմինդայի ընտրատարածքում կայացած երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Կախաձեն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու փաստաբան Շալվա Շավգուլիձեն՝ մոտավորապես 40 տոկոսը: Խորհրդարանի միջանկյալ ընտրությունները նշանակվել էին ազատված պատգամավորական մանդատի կապակցությամբ. որը պատկանում էր նախագահական ընտրություններում հաղթած Սալոմե Զուրաբիշվիլիին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)