Ինչպես է նախագահի աշխատակազմը 300 միլիոն դրամ խնայել
Քաղաքական
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պատասխամեց լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս են 2018-ին նման խնայողություններ անել։
Տարասյանն ասաց, որ դա հիմնականում կապված է եղել այն հանգամանքով, որ նախագահի աշխատակազմը Մաշտոցի նստավայրում չի ունեցել համապատասխան պայմաններ։
«Մաշտոցում աշխատակիցները նստում էին ընդհանուր, բաց տարածքում և օգտվում էին նույն հարմարություններից։ Այսինքն՝ չկային առանձնասենյակներ, հովացման համակարգեր, և այդ տնտեսումները կապված էին նաև այդ օբյեկտիվ պատճառներով»,-նշեց աշխատակազմի ղեկավարը: Բաղրամյան 26/1 տեղափոխվելուց հետո անձնակազմը վերահաշվարկ է կատարել և արդյունքում խնայվել է 300 միլիոն դրամից ավել գումար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան